logo
ha1
gl
hhk
1 2 3 4 5 6 7
VA

Վահե Սամվելի
Աղամյան

Ծնվել է 1989թ.-ի սեպտեմբերի 20-ին Լոռու մարզի Թումանյան քաղաքում:
1996-2006 թթ.-ին սովորել է Թումանյան քաղաքի միջնակարգ դպրոցում և ավարտել բարձր առաջադիմությամբ, ակտիվորեն մասնակցել է դպրոցական բոլոր միջոցառումներին: Ստեղծագործում է:
2007թ.-ին անցել է ծառայության ԱԱԾ ՀՄԳՎ-ում (Ազգային անվտանգության ծառայության հատուկ մարտական գործողությունների վարչությունում): Այնուհետև մինչև 2009 թ. ծառայել է Հատուկ նշանակության զորամասում: Ծառայության ընթացքում բազմիցս խրախուսվել է:
2010թ.-ին ընդունվել է Երևանի Հյուսիսային Համալսարանի Ալավերդու մասնաճյուղի տնտեսագիտության բաժինը, ակտիվորեն մասնակցում է ԲՈւՀ-ում կազմակերպվող բոլոր միջոցառումներին:
2011թ.-ի մայիսից անդամագրվել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությանը, հանդիսանում է «Հայոց Արծիվներ» հհկ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանային կազմակերպության ղեկավարը:
Ամուսնացած չէ:

g